Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մինչ Ազատության հրապարակում բազմատրիլիոնանոց հանրահավաքներ են ընթանում, իսկ հանրությունը ֆիքսվել է համացանցում տարածվող ընտրակեղծարարության տեսանյութերն ուսումնասիրելու ու խրոխտ մեկնաբանություններ գրելու վրա, կարծես թե ուշադրություններիցս վրիպում է մեկ խիստ կարևոր ու նույնիսկ բեկումնային արդյունք, որը գրանցվեց այս հանրաքվեի արդյունքում։
Իսկ այդ արդյունքը կայանում է ուղիղ նրանում, որ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն իրեն ամբողջովին սպառել է ու միակ բանը, որ ապահովում է հանրապետական հեգեմոնիան՝ ադմինիստրատիվ ռեսուրսն է ու սենդվիչային քաղաքականությունը։ Նոր Սահմանադրությունը մի հսկայական ական է պարունակում նույն ՀՀԿ-ի համար՝ ստեղծված իրավիճակում։
Բանն այն է, որ եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցի մի ուժ, կամ էլ ուժեր, որոնք ի զոր լինեն չեզոքացնել ՀՀԿ-ի այդ ռեսուրսը, կամ էլ գոնե մինիմիզացնել դրանց դերակատարությունը, ապա ՀՀԿ-ն շռնդալից պարտություն կկրի։ Ու սա ինչ որ գիտաֆանտաստիկ սցենար չէ։ Դիցուկ՝ Քոչարյանը որոշում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն ու նոր կուսակցություն է հիմնում, կամ էլ հենվում է եղածներից մեկի պլատֆորմի վրա, կամ էլ նույն Արա Աբրահամյանն է անսպասելիորեն ստանում Ռուսաստանի լայնամասշտաբ դաբռոն՝ ընդհուպ մինչև ՀՀ գործող իշխանությունների վրա ճնշում գործադրելը, կամ էլ ինչ որ մի նոր դերակատար է հայտնվում՝ նույնանման հհնարավորություններով ու պոտենցիալով․․․ ի՞նչ է անելու ՀՀԿ-ն այդ ժամանակ։
Չէ՞ որ ակնհայտ է, որ ՀՀԿ-ի այսօրվա ընկալումը հասարակ ժողովդրի մոտ նեգատիվի առումով արդեն տվել անցել է նույնիսկ այն ատելության սահմանը, որը կար ՀՀՇ-ի նկատմամվ՝ 1997-ին։ Ու հիմա, ըստ իս, եթե արմատական ռեֆորմներ չսկսվեն ու կտրուկ չբարելավեն հանրապետականների կազմն ու իմիջը, ապա հաջորդ խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ-ին կջախջախի նույնիսկ Հայ բուսաբանների միությունը, եթե դրան առաջնորդի բավական խարիզմայով ու իշխանությունների հետ համադրելի ֆինանսական ու ազդեցիկության պոտենցիալ ունեցող անհատ։
Կարծում եմ, որ սա հասկանում են բոլորը ու չեմ զարմանա, որ արդեն մոտ ապագայում սկսվեն «կապիտալ վերանորոգման» աշխատանքներ, որոնք կմեկնարկեն մի շարք կարկառուն հարապետականների ցուցադրական «մատաղից»։