▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետությունը ցնցած Սարի-Թաղում ծեծկռտուք և սպանություն կատարող եղբայրները հայտնաբերվել են

Shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները մի քանի դարանակալումներ էին կատարել մարտի 13-ին Սարի-Թաղում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանության և սպանության ժամանակ նշված վայրում գտնվող մի քանի կասկածյալների գտնվելու վայրերում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն կեսգիշերին ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացել Սարի-Թաղի 10-րդ շարքի 8-րդ տան բնակիչներ, 26-ամյա Դավիթ Պետրոսի Պետրոսյանը և նրա եղբայրը՝ 25-ամյա Նարեկ Պետրոսի Պետրոսյանը: Վերջիններս Նոր Նորքի ոստիկանությունում խոստովանել են, որ վիճաբանությանը մասնակցել են իրենք՝ մահացածի և վիրավորների հետ Սարի-Թաղում, որի ժամանակ էլ Դավիթը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց: Այդ ամենը կատարելուց հետո Դ. և Ն. եղբայրները դիմել են փախուստի, իսկ Դավիթն էլ դեպքի վայրում ունեցել է հանցագործության գործիք դանակը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները Երևանի ոստիկանության և Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ անգամ եղբայրների լուսանկարներն էին փոխանցել Հայաստանի սահմաններում տեղակայված հսկիչ անցակետերին և Զվարթնոց օդանավակայանի իրենց գործընկերներներին, որպեսզի նրանք չկարողանային լքեին Հայաստանը ու, հավանաբար, եղբայրներն ու նրանց հարազատները, տեսնելով, որ ոստիկանությունը ամբողջությամբ տիրապետում է դեպքի մանրամասներին ու տեղյակ է, որ իրենք են կատարել նշված արարքը, այլ ելք չունենալով՝ այսօր ներկայացել են:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է տղայական ինչ-որ անհեթեթ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եղբայրները ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում  և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more