ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Մեղրիում տեղում է ձյուն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունը, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: