▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում, իսկ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է:

Մեղրու տարածաշրջանում խիտ  մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության
լրատվական ծառայություն

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more