▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականը Հանրապետականի դեմ

Ապարանի քաղաքապետի թեկնածու առաջադրված  Էդգար Փարվանյանի շտաբը ահազանգում է եւ հայտարարություն է տարածել, որում ասված է.

Հայտնում եմ, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում իմ քարոզչական պաստառը փակցնելու համար համաձայնություն է ձեռք բերվել <<Բիլայն>> ընկերության հետ, սակայն      գործող քաղաքապետ Գ. Աբրահամյանը, ով ևս քաղաքապետի թեկնածու է հանդիսանում և արդեն իսկ փակցրել է իր նախընտրական պաստառը, խոչընդոտում է իմ քարոզչական պաստառը փակցնելու աշխատանքներին՝ վկայակոչելով   ՀՀ  ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, այնինչ վկայակոչված հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝
Քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ 

իրավաբանականանձանց համաձայնությամբնրանց պատկանող կամ 

նրանց տիրապետման ներքոգտնվող շենքերիշինությունների,

 տրանսպորտային միջոցների վրա կամ դրանցներսումեթե այդ 

տեղերում սույն հոդվածով արգելված չէ պաստառներ փակցնելը:

Այսպիսով, քարոզչական պաստառը փակցնելու  համար ձեռք է բերվել շինությունը տիրապետող անձի /սեփականատիրոջ/ համաձայնությունը, ուստի պահպանվել է օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը: Սեփականատիրոջ համաձայնության ձևի (գրավոր կամ բանավոր) վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի  20-րդ հոդվածը որևէ պահանջ չի սահմանում:

Համայնքի ղեկավար Գ. Աբրահամյանն անձամբ խոչընդոտել է պաստառի փակցման աշխատանքներին՝ պատճառաբանելով նաև, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վճարովի հիմունքներով քարոզչական պաստառներ փակցնելը պետք է կատարվի համայնքի ղեկավարի որոշմամբ առանձնացված տարածքներում: 

Այնինչհամայնքիղեկավարի որևէ որոշմամբ վճարովի հիմունքներով 

քարոզչական պաստառներփակցնելու համար տեղեր առհասարակ 

առանձնացված չեն, բացի այդ առանձնացվող վճարովի տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր անձանց սեփականությունը, այլ կարող են լինել միայն ՏԻՄ ենթակայության տակ գտնվող /պատկանող/ տարածքներ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝

Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Գործող քաղաքապետի նման գործողություները խախտում են հավասար հիմունքներով քարոզարշավ իրականացնելու՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքը:

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի վերը նշված հոդվածներով՝ խնդրում եմ վերացնել քարոզարշավը հավասար հիմունքներով իրականացնելու իրավունքի խոչընդոտները:

 

Ապարանի քաղաքապետի թեկնածու առաջադրված
Է. Փարվանյանի իրավաբան Հայկուհի Սեդրակյան

 

 

Ըստ ասեկոսեների, անկուսակցական Էդգար Փարվանյանը վայելում է ՀՀԿ-ի համակրանքը. ստացվում է՝ Ապարանում ՀՀԿ-ն ՀՀԿ-ի դեմ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more