▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրահավաքով հարց չի լուծվի

«Քանի՞ անգամ կարելի է հանրահավաք անել, մեկ է, դա ոչ մի օգուտ չի տալիս, ամբողջ ժողովուրդը պետք է գնա, դրանց շենքերի առաջ կանգնի ու չթողնի, որ ներս մտնեն ՝ աշխատանքի գնան»- իշխանափոխության իր «դեղատոմսն»  առաջարկեց մի վանաձորցի թոշակառու, «դրանց» ասելով  նկատի ունենալով իշխանություններին:

Այնուհետ նա սկսեց մատնանշել իշխանական թեւի այն պատգամավորներին, որոնցից հատկապես «զզվում» է ՝ոչ ժողովրդանպաստ գործունեության համար:

«Բա ինչի՞ պետք ա իշխանափոխություն ուզեն, ահագին աշխատավարձ են ստանում, դեռ բիզնեսներ էլ ունեն»,- ամփոփեց իմ զրուցակիցը՝ իր «չսիրած» պատգամավորների հասցեին: Զիմզիմովի ասած ՝«համ փուղ, համ ջեհել կնիկ»...

«Խաթաբալայի» մեկ այլ հերոս էլ կասեր ՝«Ի՜...հողեմ դրանց պետլած գլուխը»...

Գայանե Հովսեփյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more