▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանքավանում սպանված երիտասարդների հայրը հանցագործության համար մեղադրում է ԱԺ պատգամավորին

hraparak.am-ը գրում է. Հրազդանցի հայտնի գործարար Ֆրունզ Գալստյանի որդիների՝ Վահե և Վարդան Գալստյանների և նրանց ընկերոջ՝ Արմեն Հովհաննիսյանի քառասունքի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 25-ին։ Ճակատագրի բերումով, այսօր նաև Վահե Գալստյանի ծննդյան օրն է։ Վահեն երեք մանկահասակ երեխաների հայր է։ Այս մեկ ամսում սպանության վարկածը չփոխվեց։ Տղաները վիճաբանության մեջ են մտել անտառապահ Սեփոյանի հետ Հանքավանի իրենց պատկանող ժամանցային գոտում մի երկու ծառ հատելու համար, վեճը վերածվել է ծեծկռտուքի, անտառապահը ծեծվել է և ծանր վիճակում հայտնվել Երևանի հիվանդանոցներից մեկում: Անտառապահի որդին էլ, Հայրապետ Սեփոյանը, լսելով այս մասին, վերցրել է ինքնաձիգը և կրակահերթ բացել եղբայրների ուղղությամբ։

Սակայն այս վարկածին չի հավատում սպանվածների հայրը՝ Ֆրունզիկ Գալստյանը։ Նա վստահ է, որ իրավապահների առաջ քաշած «հոր թասիբին կանգնելու» վարկածը սխալ է և կատարվածը կանխամտածված, կազմակերպված հանցագործություն է: Նա կատարվածի համար մեղադրում է ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանին։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more