Life.panorama.am-ը գրում է. Հնդկաստանի Մումբաի քաղաքում բնակվող 45-ամյա տղամարդը ուշքի է եկել «ամենաճիշտ» պահին: Բանն այն է, որ բժիշկը սխալմամբ գրանցել էր հիվանդի մահը և ուղարկել վերջինիս դիահերձարան: Հնդիկ տղամարդուն գտել էին ավտոբուսում անգիտակից վիճակում, շտապ օգնության մեքենան վերջինիս տեղափոխել էր հիվանդանոց, որտեղ էլ բժիշկը առանց շոշափելու հիվանդի զարկերակը, գրանցել էր վերջինիս մահը:
Գլխավոր բժիշկ Ռոհան Ռոհեկարը խախտել էր կանոնադրությունը, քանի որ հիվանդի մահից հետո մարմինը մի քանի ժամ պետք է պահվի հատուկ սենյակներում, որպեսզի թույլ չտրվեն բժշկական սխալներ:
Դիահերձարանի աշխատակիցների խոսքերով նրանք արդեն պատրաստ էին հերձելու մարմինը, երբ հանկարծ նկատեցին, որ «մահացածի» փորը սկսեց շարժվել: Ինչպես պարզվեց մահացածը «այդքան էլ» մահացած չէր:
Բժիշկը իմանալով այդ սխալի մասին միանգամից ոչնչացրել է մահվան մասին եզրակացությունը՝այդ եղանակով փորձելով թաքցնել խախտումը իրավապահ մարմիններից:
Հիվանդանոցի տնօրեն Սուլեման Մարչանտի խոսքերով՝ բժիշկ Ռոհեկարը նոր է աշխատում հիվանդանոցում և դեռ այդքան էլ լավ ծանոթ չէ ընթացակարգին և որ ինքը խիստ նկատողություն է արել բժիշկին: