Հանգիստ մի հատ պահեք Ձեզ․․․Լրագրողը՝ Խաչատուր Սուքիասյանին
«Ներողություն եմ խնդրել, հեռացեք ստեղից». Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ
Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստեղից: Լսեք, չեմ տալիս հարցազրույց, հեռու գնացեք: Դուք շատ վատ մարդ եք: Հեռու գնացեք, դուք փող եք աշխատում, ուզում եք ձեր յութուբներով ձեզ շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասացի՝ շփոթվել եմ: Շփոթված էի ուղղակի։
Հիշեցնենք՝ Սուքիասյանը երեկ «24»-ի հետ հարցազրույցում ասել էր, որ 2023 թվականին արցախցիները զոհ չեն ունեցել: «10 հոգի մարդ էր... Եթե բենզինի տրաքոցից ա եղել, էդ ուրիշ բան ա: Էդ որ ասել ա պարոն (Ալեն-խմբ.) Սիմոնյանը, շատ ճիշտ ա ասել: Ո՞վ ա ասում որ կռվել են, էդ օրերին... 2 օր ա տևել, մարդիկ... 44-օրյայի մասին էլ չեմ կարող ասել, դա իմ մասնագիտական ոլորտը չի»,- ասել էր նա։