▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիպումը կոչված չի եղել ՀՀ արմատական շահերի ոտնահարումը շահագրգիռ քննարկման առարկա դարձնել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լավրով-Նալբանդյան հանդիպումն, ըստ տարածված շատ սահմանափակ տեղեկատվության, նվիրված է եղել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և երկկողմ հարաբերությունների քննարկմանը:

Թեև երկու երկրների արտգործնախարարների առանձնազրույցի կոնկրետ մանրամասների վերաբերյալ մամուլը համարյա որևէ հստակ բան չի հաղորդում, այդուհանդերձ, կա մի կարևոր առանձնահատկություն, որը թույլ է տալիս հավանական համարել այն, որ նշված հանդիպումը ևս կոչված չի եղել Հայաստանի արմատական շահերի ոտնահարումը շահագրգիռ քննարկման առարկա դարձնել:

Բանն այն է, որ սանկտ-պետերբուրգյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմն ամենաբարձր՝ նախագահ Ալիևի մակարդակով տեղեկատվական արտահոսք է իրականացրել, որի միջոցով պաշտոնական Բաքուն գաղտնազերծել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կայացած եռակողմ գործարքի մանրամասները:

Ըստ ադրբեջանական վարկածի, ԼՂՀ ներկայիս տարածքի 2/3-ը երկու փուլով պետք է հանձնվի Ադրբեջանին, իսկ Արցախը գուցե կստանա մի ինչ-որ կարգավիճակ, բայց ոչ անկախություն: Ոչ պաշտոնական Մոսկվան, ոչ էլ երևանա-ստեփանակերտյան իշխող դասն այդ առիթով հոդաբաշխ բացատրություններով կամ հերքումներով հանդես չեկավ, իսկ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակն էլ հորդորեց բոլորին այս անդրկուլիսային գործընթացի վերաբերյալ պահպանել լռություն:

Քանի որ Լավրով-Նալբանդյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը ակնարկ անգամ չի պարունակում առ այն, որ ՀՀ արտգործնախարարը բացատրություն է պահանջել Լավրովից Ալիևի բարձրաձայնած ծրագրերի վերաբերյալ, ապա կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Երևանը Ադրբեջանի ղեկավարի ասածների հետ խնդիր չի ունեցել և միակ բանը, որ անհանգստացրել է՝ գործարքի մանրամասների ժամանակավրեպ գաղտնազերծումն է եղել:

Արման Մելիքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more