«Նայում եմ սոցիալական ցանցերում մի վայնասուն է՝ ժողովուրդ, ձեր բանկային գաղտնիքները պաշտպանված չեն, ձեզ հետեւում են։ Ով այդպես է կարծում ինքը կամ բութ է կամ սրիկա։ Այստեղ նստած պատգամավորներ, մի քանի հարյուր պետական պաշտոնյաներ լրացնում են հայտարարագիր, որտեղ երեւում է իրենց խնայողությունները։ Հայաստանում վերջին մեկ ամսում կոմունալ գծով օգնություն ստացել է բաժանորդների 90 տոկոսից ավելին։ Ավանդների չափը որոշ մարդկանց դեպքում գաղտնի է, որոշ մարդկանց դեպքում էլ ոչ, բայց կոմունալ վճարների մասով ինֆորմացիան բնական է, որ պետք է լիներ:
ԿԲ-ն հրապարակում է, թե օրինակ, մինչեւ 3մլն ավանդ ունեցողները քանի հոգի են, 3-10 մլն ավանդ ունեցողները քանի հոգի են: Վերցրեք էդ թվերն ու համեմատեք ընդհանուր վիճակագրության հետ: Սա շատ պարզ է տրամաբանությունը»,-այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կոմունալ վճարների մասով օգնություն ստացել են նաեւ մարդիկ, որոնք բանկերում ունեն մի քանի մլն դրամի ավանդ: