▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համո Սահյանի որդին ստիպված է վաճառել հոր անտիպ արխիվը

A1plus.am-ը գրում է. «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ, Սահյանի որդի Նաիրի Սահյանը որոշել է վաճառքի հանել հոր անտիպ արխիվը:

«Ստիպված եմ դիմել այդ քայլին, որպեսզի ստացված գումարով Երևանում բացվի Համո Սահյանի արձանը, իսկ Լոր գյուղում` նրա թանգարանը»,- մեզ հետ զրույցում ասաց Նաիրի Սահյանը` հավելելով, որ ավելի քան 4 տարի է, ապարդյուն պայքարում է, որ գրողը Երևանում ունենա արձան, ինչպես նաև թանգարան` ծննդավայրում` Սիսիանի շրջանի Լոր գյուղում:

Արխիվում ընդգրկված են Գուրգեն Մահարու, Պարույր Սևակի, Գեղամ Սարյանի, Ստեփան Զորյանի, Վահագն Դավթյանի, Գևորգ Էմինի, Գարեգին Սևունցի, Անդրեյ Տարկովսկու` Համո Սահյանին ուղղված անտիպ նամակների բնօրինակներ, ինչպես նաև Սահյանի անտիպ գործեր, ձեռագրեր, հեռագրեր, թերթերում հոդվածներ և այլն:

Նաիրի Սահյանին կարելի է զանգահարել 055 53 08 13 հեռախոսահամարով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more