▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համայնքների խոշորացումը» արդեն տրամաբանորեն անհեթեթություն է

 

Համայնքը հնարավոր է խոշորացնել, մեծացնել միայն ծնելիության, բնակարանաշինության, տնտեսության և այլ գործոնների խթանմամբ, այլ ոչ թե համայնքները իրար միացնելով։ 
Գոնե այլ տերմին մտածեք։ Թե չէ <<համայնքների խոշորացումը>> արդեն տրամաբանորեն անհեթեթություն է։ Երկու համայնքը իրար միացնելով մեկ նոր համայնք չի ստացվում։ Երկուսն էլ մնում են՝ ամեն մեկն իր յուրահատուկ բարբառով, խոհանոցով, հարևանությամբ, վարքագծային մոդելներով և այլն։ 
Տասնամյակներ առաջ Հացառատ ու Արծվաքար համայնքները միացվել են Գավառին՝ քաղաքի կարգավիճակ տալու համար։ Բայց հիմա էլ հացառատցիները ամեն հարմար առիթով ուզում են առանձնանալ Գավառից, ստեղծել են հիմնադրամ, որ հոգում է իրենց համայնքի առաջնային խնդիրները և այլն։ 
Նույնը Սևանում է։ Գոմաձորն ու Ցամաքաբերդը միացվել են Սևանին, բայց լրիվ առանձին համայնքներ են։ Ու Սևանի փողոցները տեղնողը կհասկանա, որ այս երկու գյուղերի փողոցները հաստատ ավելի վատ վիճակում են։ 
Ասածս ինչ է՝ սկզբում նպատակները դրեք (այլ ոչ թե թվեք պրոբլեմները), հետո՝ գործիքները մշակեք։ Ձեր թվարկած նպատակներին հասնելու հաստատ ավելի արդյունավետ տարբերակներ կան, քան առանձին համայնքները իրար բռնակցելը։

Համայնքը հնարավոր է խոշորացնել, մեծացնել միայն ծնելիության, բնակարանաշինության, տնտեսության և այլ գործոնների խթանմամբ, այլ ոչ թե համայնքները իրար միացնելով։ Գոնե այլ տերմին մտածեք։ Թե չէ <<համայնքների խոշորացումը>> արդեն տրամաբանորեն անհեթեթություն է։ Երկու համայնքը իրար միացնելով մեկ նոր համայնք չի ստացվում։ Երկուսն էլ մնում են՝ ամեն մեկն իր յուրահատուկ բարբառով, խոհանոցով, հարևանությամբ, վարքագծային մոդելներով և այլն։ 

Տասնամյակներ առաջ Հացառատ ու Արծվաքար համայնքները միացվել են Գավառին՝ քաղաքի կարգավիճակ տալու համար։ Բայց հիմա էլ հացառատցիները ամեն հարմար առիթով ուզում են առանձնանալ Գավառից, ստեղծել են հիմնադրամ, որ հոգում է իրենց համայնքի առաջնային խնդիրները և այլն։ Նույնը Սևանում է։ Գոմաձորն ու Ցամաքաբերդը միացվել են Սևանին, բայց լրիվ առանձին համայնքներ են։ Ու Սևանի փողոցները տեղնողը կհասկանա, որ այս երկու գյուղերի փողոցները հաստատ ավելի վատ վիճակում են։

Ասածս ինչ է՝ սկզբում նպատակները դրեք (այլ ոչ թե թվեք պրոբլեմները), հետո՝ գործիքները մշակեք։ Ձեր թվարկած նպատակներին հասնելու հաստատ ավելի արդյունավետ տարբերակներ կան, քան առանձին համայնքները իրար բռնակցելը։

Վարազդատ Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more