▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համայն Ռուսիո Պատրիարքը պարգևատրել է հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանին

Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կոնդակով հայազգի հասարակական գործիչ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Պողոսյանը պարգևատրվել է Պատրիարքի Նշանով՝ նվիրված Պատվելի Սերգեյ Ռադոնեժսկու 700-ամյակին: Պարգևի հանձնման արարողությունը կատարել է եպիսկոպոս Միտրոֆանը, ով բարձր է գնահատել Ռուս ուղղափառ եկեղեցուն բարերարի աջակցությունը: Հրաչյա Պողոսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել իրեն նման պատվի արժանացնելու համար՝ նշելով, որ կշարունակի հայ և ռուս եկեղեցիների զարգացմանն ուղղված գործունեությունը:

Հրաչյա Պողոսյանը մեծ ավանդ է ներդրել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում, նրա նախաձեռնությամբ երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, կանգնեցվել է ավելի քան 45 հուշարձան Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Մոնղոլիայում և Բելառուսում, ֆիլմեր են նկարահանվել և գրքեր լույս ընծայվել:

 

Հայ-Ռուսական Անկախ Տեղեկատվական Կենտրոն, Մոսկվա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more