Տեղեկացրել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Գաբրիելյանը գրել է, թե Աննա Հակոբյանի վերջին հանդերձանքը թուրք դիզայներ Իլքյազ Օզելի (İlkyaz Özel) հեղինակած դիզայներական լեյբլից է։ «Էռատոն վերջապես իր սազական շորը գտել է՝ օձի հանդերձանքով, թուրք դիզայներ Իլքյազ Օզելի (İlkyaz Özel) հեղինակած դիզայներական լեյբլ է։ Հա, էլ հայկականը չի գովազդվում, էլ հայրենասիրական թատրոն խաղալու կարիքն էլ չկա, հիմա թուրքական բրենդերն են դարձել նոր սրբությունը։)))Թե բա՝ Մանուկ Ալեքսանյանն է ստեղծել», գրել է օգտատերը։
Հրաարակ.am-ն էլ նկատել է, որ «գրառմանը անդրադարձել է զգեստի ենթադրյալ ստեղծողը՝ Մ․Ալեքսանյանը, որը մեկնաբանությունների դաշտում բոլոլա է սարքել։ Լատինատառ, տառասխալներով` դիզայները սպառնում է իր «ստեղծագործության» վրա կասկածողներին, նա օգտատերերից մեկին քոմենթ է գրել՝ «Hamart gri tapov», հայերեն ասած՝ «համարդ գրի, թափով»։Մեկնաբանությունների դաշտում նա ի պատասխան քննադատությունների նշել է, որ եթե նույն կտորի պրինտից են օգտվում, դա չի նշանակում, որ զգեստը թուրքական է: Գրել է նաև, որ զգեստը իր 25 թթ․ ցուցադրությունից է»։
Դիտեք նաև՝


