▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համաներում չհայտարարելը թույլ իշխանության վարքագիծ է»․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը ֆեյսբուքյան էջի գրառումը․ «Այսօրվա իշխանությունները շարունակում են անտարբեր մնալ հասարակության լայն շերտերի նկատմամբ։ Նրանք գերադասում են պահել մարդկանց ճաղերի ետևում, անգամ այն դեպքում, երբ այդ մարդիկ քաղաքական գործընթացների հետ ոչ մի կապ չունեն։ Սա ոչ միայն անարդար է, այլև՝ անգթություն։
Իշխանությունը խոսում է «ժողովրդավարությունից» և «արդարությունից», բայց իրականում մարդկանց դատապարտում է հոգեբանական խոշտանգումների՝ անտեսելով, որ յուրաքանչյուր ոք ունի ընտանիք, տուն, մայր, հայր և երեխա։ Մարդկանց վերածել մշտական պատժի զոհերի՝ հակասում է թե՛ օրենքին, թե՛ մարդկային բարոյականությանը։
Համաներում չհայտարարելը բացահայտ ցույց է տալիս իշխանության իրական դեմքը՝ վախով կառավարել մարդկանց և պատժել այնտեղ, որտեղ պետք է ներել։ Սա թույլ և անարդար իշխանության վարքագիծ է։
Ժողովուրդը համբերատար սպասում է, բայց որքան երկար իշխանությունը փակվի իր կաբինետներում և անտեսի հասարակության ցավը, այնքան արագ կկորցնի վստահությունն ու վերջնականապես կտրվի ժողովրդից»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more