▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համալիրը գնել ցանկացող ընկերությունը միայն 24 օր առաջ է գրանցվել պետռեգիստրում

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվեց 30 մլն ԱՄՆ դոլարով և կվերածվի ժամանցի կենտրոնի: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում: 
 
Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ համալիրն ուղղակի վաճառքի ձևով օտարվելու է «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ին: 
 
Ի դեպ, այս ընկերության մասին ոչ միայն կառավարության որոշման մեջ, այլև ընդհանրապես որևէ տեղեկություն չկա: ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունն ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը: 
 
ՄՀՀ-ը վաճառելու որոշման հետ կառավարությունը միաժամանակ նաև հավանություն տվեց ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ -ի  ներկայացրած ներդրումային ծրագրին, որի համաձայն, համալիրի տարածքը վերածվելու է «ընտանեկան ուղղվածության» կենտրոնի, որտեղ գործելու են հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և նույնիսկ խաղատուն:
 
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում:
 
Այս մանեի իրականացման համար նոր սեփականատերը 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է խոստանում: Իսկ դրամական միջոցները ներգրավելու է օտարերկրյա պետություններից:
 
 
«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է.Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվեց 30 մլն ԱՄՆ դոլարով և կվերածվի ժամանցի կենտրոնի: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:  Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ համալիրն ուղղակի վաճառքի ձևով օտարվելու է «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ին:  Ի դեպ, այս ընկերության մասին ոչ միայն կառավարության որոշման մեջ, այլև ընդհանրապես որևէ տեղեկություն չկա:

ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունն ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը:  ՄՀՀ-ը վաճառելու որոշման հետ կառավարությունը միաժամանակ նաև հավանություն տվեց ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ -ի  ներկայացրած ներդրումային ծրագրին, որի համաձայն, համալիրի տարածքը վերածվելու է «ընտանեկան ուղղվածության» կենտրոնի, որտեղ գործելու են հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և նույնիսկ խաղատուն: 

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում: Այս մանեի իրականացման համար նոր սեփականատերը 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է խոստանում: Իսկ դրամական միջոցները ներգրավելու է օտարերկրյա պետություններից:  

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more