▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաճարակ է արձանագրվել Բյուրեղավան քաղաքում. 8 մարդ հոսպիտալացվել է

Համաճարակ է արձանագրվել Բյուրեղավան քաղաքում. 8 մարդ հոսպիտալացվել է

Երեկ երեկոյան ժամը 7–8–ից սկսած շտապօգնության բազմակի կանչեր են գրանցվել Բյուրեղավանում, ուղիղ եթերում ասում է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ֊ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։ 

Բոլորի գանգատները նույնն են` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։ Կանչերի թիվը գնալով շատացել է` մոտ 30 կանչ է եղել մի երեկոյի ընթացքում, և ուշ երեկոյան տեղեկացրել են Հիվանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնին։ Կանչերը դեռ շարունակվում են, 8 քաղաքացի հոսպիտալացվել են ԲԿ։

Նա տեղեկացրեց, որ ջրից են նմուշառումներ արվել սպասում են պատասխանին։ Այս պահին խորհուրդ են տվել ջրից չօգտվել կամ եռացրած ջուր օգտագործել։

***

Ծանր դեպքեր չունենք, - հայտնեցին Առողջապահության նախարարությունից` պատասխանելով Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի  մասին հարցին։

«Շտապօգնության կանչեր են գրանցվել` ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով: Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում: Գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնենք: Ծանր դեպքեր չունենք»:

Ըստ նախարարության` հոսպիտալացվել է 5 քաղաքացի, որոնց վիճակը բավարար և միջին է։

***

Բյուրեղավանի արդեն 11 բնակիչ է հոսպիտալացվել, պատճառը աղիքային վարակն է 

Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնել  են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: 

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող քաղաքացիներ

info@asekose.am/095519696
Հասարակություն more