Օգոստոսի 8-ին սննդային թունավորման նախանշաններով Համահայկական խաղերի 4 մասնակից հոսպիտալացվել է:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքից Asekose.am-ին հայտնեցին, որ նրանցից 3-ը լավացումով դուրս են գրվել, իսկ մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում. նրա վիճակը բժիշկները բավարար են գնահատում:
Ատոմ Գրիգորյան