Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շաբաթ օրը Ծաղկաձորում տեղի ունեցած ողբերգության զոհ դարձած երեխաներից մեկն է՝ 16-ամյա Ալեքսանդրան։
Համացանցում ինչ լուրեր ասես, որ չտարածվեց ինքնավթարի վերաբերյալ. սկսած կեղծ բարեպաշտ գեղամ նազարյաններից, վերջացրած՝ ամերիկաներում նստած ինչ որ «էքսպերտներով»։
Իսկ իրականությունն այն է, որ երեխաները շրջանավարտ չեն եղել, «Վերջին զանգ» ՉԵՆ նշել «լկտի ձևով», պարզապես ավագ դպրոցի իրենց դասարանով գնացել են Ծաղկաձոր էքսկուրսիայի, նստել են այդ մեքենան, որը վարել է ինստրուկտորը։ Արագ է վարել ու ինքնավթարի արդյունքում շուռ ա տվել, հետո էլ փախել դեպքի վայրից։ Ասում են՝ նաև խմած ա եղել։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է դրան։
Մի զզվցրեք էլի ձեր ամենագետությամբ, ձեր վերլուծություններով ու բարոյախրատական հորդորներով։ Մի բան գրելուց առաջ, հատկապես, եթե խոսքն անչափահասի է վերաբերվում, հազար անգամ մտածեք, ճշտեք, նոր գրեք։ Իսկ ավելի լավ ա՝ լռեք, եթե չեք տիրապետում ինֆորմացիայի։ Մի կերպ կդիմանանք ձեր հեղինակավոր կարծիքի բացակայությանը։
Համբերություն երեխաների հարազատներին...»։
Համացանցում ինչ լուրեր ասես, որ չտարածվեց ինքնավթարի վերաբերյալ․ Արամ Գևորգյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more