▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը մահացել է

 

Այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ Զվարթնոց թաղամասում գտնվող գազալցակայանի պայթյունի հետեւանքով բազմաթիվ վնասվածքներ ստացած 55-ամյա Արմեն Հակոբյանը:
Այս մասին քիչ առաջ Armtimes.com-ը տեղեկացել է  «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն Նորայր  Դավիդյանից: Բժիշկն ասաց, որ նրան հաջողվել էր դուրս բերել շոկից, սակայն պայթյունի հետեւանքով ստացած թունավորումը անհամատեղելի է եղել կյանքի հետ:
Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի որդուն՝ գազալցակայանի պայթյունի հետեւանքով վիրավորված մյուս Արմեն Հակոբյանին, ապա ըստ Նորայր Դավիդյանի, նրա վիճակում դրական առաջընթաց կա, այս պահին վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Քիչ առաջ  մահացել է Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասում գտնվող գազալցակայանի պայթյունի հետեւանքով տուժած ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ Արմեն Հակոբյանը: 

Այս մասին Asekose.am-ը տեղեկացել է  «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի» անզգայացման և վերակենդանացման բաժանմունքից:

Նշենք, որ 1965թ. ծնված Արմեն Ռաֆիկի Հակոբյանն ուներ 65 տոկոս մարմնի մակերեսի և 20 տոկոս վերին շնչուղիների այրվածք:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more