Ղազախստանի երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը որոշել է գնալ նախագահական արտահերթ ընտրությունների: Ավտորիտար կառավարման փորձ ունեցող Նազարբաևին հազիվ թե պետք լինի հասարակության վստահության քվեն: Դա նա թղթի վրա ու իրականում էլ ունի, որովհետև ղազախստանցիների մեծամասնությունը «կայունություն» բառը նույնացնում է նրա անվան հետ: Կնշանակի՝ «ծերուկն» ունի այլ մոտիվներ: Գուցե նա այս ընտրություններին ներկայացնելու է իր «ժառանգորդին», քանի վերահսկում է իրավիճակը: Բայց կա մեկ այլ խնդիր ևս: ԵՏՄ-ում հակասությունները չեն վերացել ու հնարավոր է՝ Նազարբաևը պատրաստվում է Պուտինի հետ մարտի՝ դրանից առաջ դիմելով հասարակության վստահությանը: Եթե երկրորդ վարկածն է ճիշտ, ապա ապրիլի 26-ին ոչ թե Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններ են, այլ, ըստ էության, հանրաքվե, որում հասարակությունը քվեարկելու է ԵՏՄ-ից տարանջատվելու օգտին:
Սուրեն Սուրենյանց
Հակառուսական հանրաքվե՞
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more