▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդն Աղդամի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր եւ վիրավորներ. ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր եւ վիրավորներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետեւանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր եւ վիրավորներ:

Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more