ՏՄՊՊՀ նիստում հրապարակված՝ Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները լայն արձագանք են գտել ինչպես մամուլում, այնպես էլ հասարակության շրջանում:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովի որոշմամբ` քաղաքապետարանի կողմից անցկացված մի շարք մրցույթներում մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ:
Ոմանց կարծիքով ՝ ՏՄՊՊՀ-ի հայտարարած «սառը պատերազմը» ներիշխանական հակամարտության երանգներ է պարունակում, սակայն , ըստ ասեկոսեների, այն կրում է միջանձնային բնույթ:
Տարածված տեղեկությունների համաձայն, քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթներում, ի թիվս այլ ընկերությունների, պարտվել է ՏՄՊՊՀ նախագահի մերձավորներին պատկանող կազմակերպությունն, ինչն էլ կարող է ապացույց լինել, թե «հակամարտության» հիմքում ընկած են անձնական շարժառիթներ: