▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակաբեղմնավորիչները` 18-ամյա աղջկա կաթվածի պատճառ

Բրիտանական Տրափսթոն քաղաքի 18-ամյա բնակչուհին գեղեցկության մրցույթի ժամանակ արժանացել է թագի և պատրաստվում էր մասնակցել ազգային մրցույթին: Սակայն նրա ծրագրերը խափանվել են կաթվածի պատճառով:

article-2416856-1BBCB518000005DC-695_634x487

Ջորջի Հոլանդի ինքնազգացողությունը քոլեջում վատացել է: Ուսուցչուհին խորհուրդ է տվել տուն գնալ և հանգստանալ, սակայն նա չի հասցրել շատ հեռանալ քոլեջից՝ փողոցում ուշագնաց է եղել:

article-2416856-1BBCB6C3000005DC-558_634x599

Անհանգստացած ծնողները աղջկան արգելել են 2 շաբաթ դասի գնալ, սակայն նրա վիճակը դրանից չի բարելավվել:

article-2416856-1BBBB6EB000005DC-383_306x423

Բժշկական կենտրոնում բժիշկները կատարել են Հոլանդի ուղեղի սքանավորում՝ ախտորոշելով կաթված:

article-2416856-1BBBB575000005DC-153_306x423

Աղջկա հետ զրույցից հետո բժիշկները եզրակացրել են, որ ինսուլտը Yasmin հակաբեղմնավորիչների հետևանք է, որը աղջիկը օգտագործել է 2 տարի շարունակ: Ներկայում նա մասամբ կորցրել է աջ աչքի տեսողությունը, ստիպված է ամեն օր ասպիրին խմել:

article-2416856-1BBCB35A000005DC-554_634x480

Աղջիկը չի կորցնում հույսը՝ շարունակել նախապատրաստվել գեղեցկության մրցույթին ու ի վերջո դառնալ «Եվրոպայի դեմքը»:

Աղբյուրը` blog.1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more