▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հացը կվաճառվի փաթեթավորված

ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաց արտադրող ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի սեղմ ժամկետներում վերջիններս իրենց արտադրանքը վաճառքի կետեր տեղափոխեն սննդի համար նախատեսված տոպրակներում։ Գործընթացի հստակ ժամկետների մասին «Արցախպրես»-ի թղթակցի հարցադրմանն ի պատասխան, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը պատասխանել է.

«Տնտեսվարողների կողմից փաթեթավորմամբ հացի իրացման գործընթացն արդեն մեկնարկել է։ Պետք է հետևենք, որպեսզի բոլոր տնտեսվարողներն առավել սեղմ ժամկետներում անցնեն հացը փաթեթավորմամբ իրացնելուն։

Հաջորդ շաբաթ ստուգելու ենք իրավիճակը՝ պարզելու,   առաջընթաց կաˆ, է թե՝ ոչ։ Սպառողների հետ համագործակցելով՝ ձգտելու ենք հնարավորինս հարցին արագ լուծում տալ»։

Ի դեպ, Ստեփանակերտի մի շարք խանութներից պարզեցինք, որ արդեն մի քանի օր է՝  որոշ տնտեսվարողների կողմից հացամթերքն ստանում են համապատասխան փաթեթավորմամբ։

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more