▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հացադուլ անողը «Ապագա տուր»-ում կանգնեցրել էր Ադրբեջանի դրոշը, Նիկոլի հետ մոտ հարաբերություններ ունի»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «5-րդ օրը հացադուլ անող Արտակ Չիբուխչյանը Նիկոլ Փաշինյանի հետ մոտ հարաբերություններ ունի։
Իջևանի Ենոքավան գյուղում գործող, հայտնի «Ապագա տուր» հանգստի գոտու սեփականատեր Արտակ Չիբուխչյանը 5-րդ օրն է, ինչ Երևանում, Թումանյանի արձանի մոտ հացադուլ է անում, որպեսզի իր խոսքերով` իր ընկեր, Բաքվում հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին ցույց տա, որ մեր օրերում հացադուլը չի գնահատվում, այն անարդյունավետ միջոց է։ Արտակ Չիբուխչյանը մոտ հարաբերություններ ունի արմատներով ենոքավանցի Նիկոլ Փաշինյանի հետ, Նիկոլ Փաշինյանը, իր ընտանիքի անդամները շատ են հյուրընկալվել Արտակ Չիբուխչյանին պատկանող հանգստի գոտում։
Տարիներ առաջ Չիբուխչյանն այդ հանգստի գոտում ծածանվող այլ երկրների դրոշների կողքին կանգնեցրել էր Ադրբեջանի դրոշը, ինչը մեծ աղմուկ ու դժգոհություն էր առաջացրել»։

Լուսանկարը՝ արխիվից է, կապ չունի նյութում նշված վայրի հետ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more