▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ի Պետոն որոշել է անձիս վերաբերյալ սրամտել․․․Մենուա Սողոմոնյան

Պատմաբան Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Հ1-ի Պետոն որոշել է անձիս վերաբերյալ սրամտել՝ հաշվի չառնելով, որ տվյալ ընտրությունների հետ կապված քաղաքականապես չեզոք լինել չի նշանակում, որ պարտավոր ես ծպտուն չհանել, երբ քարուքանդ են անում երկիրդ, երբ ոչ բարով վարչապետդ օրը ցերեկով հայհոյախոսում է և այլն։

Սրամտելու հետ մեկտեղ սուտ է խոսում էս «ապաքաղաքական պերսոնաժը»՝ ասելով, իբր չեմ ընդունել Հ1 գնալու հրավերները։ Իրականությունն այն է, որ ես չեմ ընդունել ի՛ր հյուրը լինելու հրավերները, քանի որ իր հետ զրուցելը շատ տհաճ պրոցես է, քանի որ ինքը մեկն է այն մարդկանցից, ովքեր ամեն ինչ անում են՝ քաղաքականության վիճակը Հայաստանում շրիշակի մակարդակից ներքև պահելու համար։ Ես քանիցս ընդունել եմ Հ1-ի լրագրողներ Աստղիկ Սարգսյանի, Աննա Դանիելյանի և Տաթև Դանիելյանի հրավերները։

Սուտը կամ կիսաճշմարտությունը ժողովրդի հարկերից «չնչին աշխատավարձ ստացող» այս պերսոնաժի անփոփոխ գործելակերպն է։ Ուզում եմ հիշեցնել, որ մեկուկես տարի առաջ, երբ դատախազության դիմաց «բարեբախտաբար զոհեր չեն եղել» արտահայտության փոխարեն շփոթմամբ ասացի «ցավոք զոհեր չեն եղել», որից հետո անմիջապես ներողություն խնդրեցի և շտկեցի խոսքս, հայ քաղաքական լրագրության այս «ռահվիրան» իր էջին էր դրել խոսքիս առաջին հատվածը՝ բազմաթիվ քֆուրչիների հրավիրելով հայհոյախոսության սիմֆոնիայի իր գրառման ներքո։ Ի դեպ՝ իր այս վերջին գրառման ներքո նույնպես վխտում են քֆուրչիները, բայց ես խնդրում եմ իմ այս գրառման ներքո վիրավորական խոսք չգրել մեր մոլորյալ հայրենակցի հասցեին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more