«Երբ հայկական դիշովկա սերիալներն ու լուսամուտախառը զիբիլանոցը ավելի կարևոր է, քան տարվա մեջ 7-8 խաղ անցկացնող Հայաստանի Հավաքականի խաղը... »,-այսպես էր արձագանքել ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը լուրն, ըստ որի Հ1-ը չի ցուցադրելու Չեխիա-Հայաստան ընկերական խաղը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլասերները, այնուամենայնիվ, կկարողանան դիտել Հայաստանի և Չեխիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը։
«Հանրային հեռուստաընկերությունը, կարևորելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակումը, այսօր կցուցադրի Մլադա Բոլեսլավ քաղաքում կայանալիք Չեխիա – Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը»,– ասվում է Հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Նշենք, որ , ըստ ասեկոսեների, Հանրային հեռուստատեսությունը հրաժարվում էր ցուցադրել խաղը, քանի որ չեխական կողմը վերահեռարձակման համար չափազանց մեծ գումար էր պահանջել։
«Հ1-ը խաղը ցույց է տալու, բայց մեկ է, «զիբիլանոցը» ուժի մեջ է»,-այս անգամ արձագանքել է Լևոն Պաչաջյանը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա Մլադա Բոլեսլավ քաղաքի մարզադաշտում՝ սկիզբը 21.15-ին:
Այս հղումներով կարող եք հետևել Չեխիա-Հայաստան ընկերական խաղին: