Լրագրող Նարեկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարկատուների փողերով գործող Հանրային ՀԸ-ն չի բավարարվել արյունալի մարտերի 3-րդ տարելիցին կազմակերպված համերգով։ Զոհվածների ընտանիքներին որոշել են մինչև վերջ անարգանք հասցնել՝ հայտարարելով, թե 224 զոհերի հիշատակի օրը կայացած համերգին մասնակցել է 20 հազար մարդ։
Հանրային ՀԸ-ն քանի՞ ռեպորտաժ է պատրաստել հայրենիքի համար զոհված տղաների մասին՝ չհաշված իշխանականների այցերով պայմանավորված հրապարակումները։
Այս երևույթն ինքնին աղաղակում է․ կեղծիք է այն լոզունգը, թե «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ ընտանիքը»»։