▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղն ամբողջությամբ հայաբնակ է . մանրամասներ` Ջավախքում սպանված հայ ընտանիքի մասին

 Hraparak.am-ը գրում է.

Արդեն հայտնել էինք, որ Վրաստանի Ջավախքի շրջանի Վաչիանի գյուղում՝ սեփական տան մեջ, սպանել են հայ ընտանիքի` 37-ամյա մորը եւ երեք երեխաներին` 18, 16 եւ 7 տարեկան: Քիչ առաջ մեզ հաջողվեց կապ հաստատել Ջավախքում մեր աղբյուրի հետ, ով ծնունդով Վաչիան գյուղից է: «Գյուղում ցնցված են բոլորը: Խեղճ, խաղաղ ընտանիք էր: Տան տղամարդն արտագնա աշխատանքի էր: Գյուղն ամբողջությամբ հայաբնակ է: Նախնական որևէ կասկած չկա, որ այլազգիների ձեռքի գործ է: Իրավապահներն զբաղվում են: Մինչև երեկո, կարծում եմ, որոշ բաներ կպարզվեն»,- ասաց մեր աղբյուրը՝ խոստանալով նորությունների դեպքում տեղեկացնել: Շրջանառվող տեղեկություններով՝ այս գործով արդեն ձերբակալված կա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more