armnewstv.am-ը գրում է. Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը և իր հարևան Հովհաննես Սիմոնյանը սկանդալում են հայտնվել: Երեք օր առաջ Սիմոնյանը հաղորդագրություն է տվել ոստիկանություն, թե գյուղապետն իր վրա է պահել լիցքավորված զենքը, այնուհետև` օդ կրակել: Հարևանները կրակոցի ձայն լսել էին, բայց հերքում էին, որ նախքան կրակոցը զենքը ուղղված է եղել Սիմոնյանի կողմը: Սիմոնյանը փորձում է հակառակն ապացուցել:
Հարևանների վեճը տևեց մոտ մեկ ժամ, որից հետո հնարավոր եղավ լսել երկու կողմերին: Գյուղապետ Արթուր Մկրտչյանը անհիմն է համարում մեղադրանքը: Նրա կարծիքով, Սիմոնյանին հարևաններն են իր դեմ լարում: Հովհաննես Սիմոնյանը պնդում է, որ գյուղապետը մի քանի կրակոց է արձակել և սթափ չի եղել: Սիմոնյանի խոսքով, ինքը կրակոցներին ուշադրություն չէր դարձնի, եթե ավելի ուշ չնկատեր, որ զենքն իր կողմն է ուղղված:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում