a1plus.am-ը գրում է.Այսօր առավոտից Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղում լարված իրավիճակ է։ Գիշերը ոստիկանները դարանակալել են Տաբածղուր լճի շրջակայքում՝ ձուկ որսացողներին ձերբակալելու համար։
Ոստիկանները ձերբակալել էին 3 անձի, սակայն բնակիչները փակել են ճանապարհը եւ ոստիկանները նրանց բաց են թողել։ 4 նավակները, սակայն, այդպես էլ չեն վերադարձրել։
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը,իր անունը չհրապարակելու պայմանով, իրենք ձկնորսություն չեն կարողանում կատարել իրենց համագյուղացի, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի պատճառով։
Դեռ 2010 թ նրա ընկերությանը արտոնագիր է տրվել, ըստ որի կարող է Տաբածղուր գյուղում առաջնային իրավունքով ձուկ որսալ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում