Օգոստոսի 10-ին` ժամը 15.21-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 4-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ մամուլի բաժնից: Դեպքի վայր է մեկնել Աբովյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: