Գյումրու համար կրիտիկական պահ է՝ հնարավոր է առաջիկայում մահացածների թիվը գերազանցի ծնվածների թվին,-այս մասին ասել էթնոաշխարհագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Բոյաջյանը՝ " ՀՀ բնակչության թվի շարժընթացը ժողովրդագրական անցումային շրջաններում" թեմայով հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս: Հետազոտական աշխատանքում ուսումնասիրվել է ՀՀ գյուղական և քաղաքային բնակչության կազմի շարժն ըստ մարզերի: Մեծ ուշադրություն է դարձվել Շիրակի մարզին և Գյումրի քաղաքին: Էթնոաշխարհագետն անդրադարձել է 2001-ից 2011թթ-ն ընկած ժամանակահատվածում բնակչության շարժընթացի ցուցանիշին: Ըստ նրա, ելնելով վիճակագրական ծառայությունից վերցրած տվյալներից, տեղի է ունեցել հանրապետության տարածքներում բնակչության ոչ համաչափ տեղաբաշխում: Բացի դրանից, 10 տարվա ընթացքում գրանցվել է բնակչության թվի նվազում, ինչին նպաստել է նաև արտագաղթը:
Մանրամասները՝ ՑԱՅԳ ՀԸ տեսանյութում