▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է

Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչ Արմեն Նասիբյանը կալանավորվել է. լուրը ԶԼՄ-ներին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և մեղադրյալի նկատմամբ` որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամսով»,- ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել էր Գյումրու բժշկական կենտրոններից մեկի բաժնի վարիչն ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more