▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում է հայտնի բժիշկ և ծաղրածու Պետչ Ադամսը

ՑԱՅԳ-ը գրում է.Գյումրիում է հայտնի բժիշկ և ծաղրածու Պետչ Ադամսը: Նա հիվանդանոցային ծաղրածուների իր խմբով եղել է Երեխաների տանը, շփվել փոքրիկների հետ: Պետչ Ադամսը, նույն ինքը հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիր Հանթեր Դոհերթին, մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, միաժամանակ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի և կլոունադայի հիմնադիներից մեկն աշխարհում: Իր խմբով Ադամսը տարեկան մոտ 9-ը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ, ծաղրածուական հագուստով ներկայացումներ կազմակերպում հիվանդանոցներում և մանկատներում, ծերանոցներում և խնամքի այլ հաստատություններում: Այդ ներկայացում-սեանսների շնորհիվ փոքրիկները կարողանում են արագ հաղթահարել բարդ և ագրեսիվ թերապիաների ազդեցությունը: Վերջին 20 տարում աշխարհի տարբեր երկրների հատկապես մանկական հիվանդանոցներում բժիշկների հետ միասին աշխատում են նաև ծաղրածուները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more