«Գյումրիում վրաերթի են «ենթարկվել» Ջիվանին ու Շերամը, այսինքն՝ մեր երկու աննման աշուղների արձանները....»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Գյումրի Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Համլետ Կիրակոսյանը:
Ըստ ասեկոսեների, քանդակագործն արդեն զբաղված է արձանների վերականգնման աշխատանքներով, իսկ դեպքն արձանագրվել է ոստիկանությունում:
Լուսանկարը՝ Համլետ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից