▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի ռուսական ռազմաբազայում վարժանքներ են սկսվել

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների նոր տեղափոխված զինծառայողները ծանոթանում են ռազմաբազայի սպառազինության մեջ եղած «Ինֆաունա» ՌԷՊ համակարգին: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացնում է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում զինծառայողները ծանոթանալու են ՌԷՊ համակարգի մարտավարատեխնիկական բնութագրերին, սովորելու են կատարել բացազատման նորմատիվները, ինչպես նաև ռադիոհետախուզության և ռադիոճնշման ռեժիմներում գտնել կարևոր թիրախները:

«Նավոդչիկ» և «Օրլան» անօդաչու թռչող սարքերի և ՌԷՊ համակարգերի օգնությամբ ստորաբաժանումները փորձելու են նաև որսալ հակառակորդի ԱԹՍ-ները:

Ուսումնական գործընթացն ավարտվելու է զորավարժությամբ, որի ժամանակ զինծառայողները ռադիոհետախուզական և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշելու են պայմանական հակառակորդի հետախուզական և կապի միջոցները:

 

Աղբյուրը՝ ՌազմԻնֆո 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more