▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գյումրի-Կարս երկաթուղին ինչո՞ւ սիրելի թուրքերդ չեն բացում նույն ներկրումների և արտահանումների համար». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Իսկ Գյումրի֊Կարս երկաթուղին ինչո՞ւ սիրելի թուրքերդ չեն բացում նույն ներկրումների և արտահանումների համար:
Ադրբեջանցիներն այս քայլով հերթական անգամ ստորացրեցին մեզ` ցույց տալով, որ Հայաստանը Թուրքիայի հետ կարող է կապվել իրենց կողմից վերահսկվող երկաթուղով և միայն իրենց թույլտվությամբ`արգելոլով գործարկել Գյումրի֊Կարս երկաթուղին...
Դե իսկ Նիկոլի նման ոչինչն էլ թուրքերի կողմից մեզ ստորացնելու հերթական այս դրվագը ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում»:

***

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր. «Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։
Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more