▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցոնց արժանապատվության հասցված վնասը պիտի հատուցվի՝ երբ էլ լինի

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյբուքյան իր էջում գրում է. 

«Սերժի ու Սաշի ախպորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու ԳԱԼԱ-ի նախաձեռնած ստորագրահավաքով ավագանու նիստը պիտի կայանար մինչեւ նոր ավագանու ընտրությունները՝ հոկտեմբերի երկուսը։ Սակայն ձեւական պատճառաբանությամբ (հավաքված մոտ 1800 ստորագրությունները, որոշման նախագիծը, հիմնավորումը, տեղեկանքը բյուջեի վրա որոշման ազդեցության մասին պատշաճ հանձնվել էր քաղաքապետարան, իսկ դիմումը՝ քաղաքապետին՝ ոչ, ու ընդունողները երեւի դիտավորյալ, չէին նայել, թե ինչ է հանձնվում եւ չէին ասել՝ էդ երկու տողանոց դիմումն էր գրեք), հնարավոր է հարցը քննարկվի ոչ թե ընտրություններից անմիջապես առաջ, այլ անմիջապես հետո։

Երեւի քաղաքապետը շատ կուզեր, որ այդ հարցը ընդհանրապես այս ավագանին չքննարկեր, այլ հաջորդին մնար այդ դարդը, ինքն այդ դարդից ազատվեր, բայց ՀՀ ՏԻՄ օրենսդրությունն այլ բան է ասում։

Մասնավորաբար, մինչեւ նոր ավագանու առաջին նիստը, հին, այսինքն այժմ գործող ավագանին իր լիազորությունների մեջ է, այնպես չէ, որ ընտրությունից հինգ րոպե անց բոլորը տուն են գնում ու տեղական օրենսդիր վակուում է լինում։ Ավելի գեշ բան էլ ասեմ. քաղաքապետն էլ է մնում իր լիազորություններքվ մինչեւ նորի ընտրությունը, եւ ինքն է օրենքվ կրում այդ նիստը հրավիրելու բեռը։

Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվելու է ընտրության արդունքների պաշտոնական հրապարակումից հետո առաջին երկուշաբթին՝ ստացվում է հոկտեմբերի 10-ին, եթե իհարկե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չլինի ինչ-ինչ հանգամանքների բերումով։ Այդով հանդերձ վերոհիշյալ դիմումը քաղաքապետին հանձնելուց էլ, եթե հաշվենք, կստացվի, որ Բալասանյանի եւ այս ավագանու կազմի քննարկելիքն է Սաշի ախպորը ԳՊՔ կոչումից զրկելու հարցը, վրեքից գցել չեն կարողանա։ Կարող են փորձել հիմա, հախպճեպ քննարկել հարցը, բայց հասկանալով, որ կոչումը թողնելու են ուժի մեջ եւ մերժելու են հազարավոր գյումրեցիների առաջարկը, իսկ դա ուժեղ է խփելու իրենց նախընտրական վարկանշին, թե մի բան մնացել է դրանից, ջանալու են հարցի քննարկումը քշտել հոկտեմբերի սկիզբ, ընտրությունից հետո։ Եթե հրաշք լինի, եւ ավագանու այս կազմը դիրք փոխի, գա իմ դիրքին ու զրկի կոչումից Սաշի ախպորը, վարկանշի աճ կունենա, բայց ոչ այնպիսի, որ մարդիկ մոռանան օգոստոսի 12-ի խայտառակ որոշումը, եւ, նման բան կարող է լինել եթե գետերն սկսեն թարս հոսել ու էն կորած թագավորը ելնի Մասսի վիհից…

Այդ ժամանակ կարող են 15:1, կամ, 20:1 քվեներով Սաշի ախպոր ԳՊՔ կոչումը թողնել ուժի մեջ, ու գնալ տներով, որովհետեւ նոր ավագանու կազմը երբեք այսպես երջանկաբեր չի լինելու Սերժիկի ու իր տեղական ախպերության համար։ Բայց դա էլ հարցը չի կարգավորում, որովհետեւ նոր ավագանին արդեն ինքնուրույն կարող է հարցը նորից մտցնել օրակարգ եւ լուծել այն Գյումրի քաղաքի եւ մեր քաղաքացիների արժանապատվության օգտին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more