Գյումրու մարմնամարզական մարզաձևերի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվել է սպորտային ակրոբատիկայի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Երկօրյա թեժ մրցապայքարում հանրապետության 5 քաղաքից հանդես եկած բոլոր մարզիկներն էլ տպավորիչ ելույթներ են ունեցել, սակայն ակնհայտ բարձր արդյունքներով աչքի են ընկել գյումրեցի ակրոբատները: Պատասխանատուների վստահեցմամբ, նկատելի է, որ վերջին տարիներին սպորտային ակրոբատիկա մարզաձևը Հայաստանում վերելք է ապրում: Առաջնության պարգևատրման և փակման հանդիասավոր արարողությունն ուղեկցվել է ցուցադրական համարների ներկայացմամբ:
ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը