▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը եվրոպական տարածաշրջանում և Հայաստանում

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանի 
երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով և սուր շնչառական 
վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել  է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին: 
Նույն կազմակերպության պաշտոնական տվյալներով եվրոպական 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանի 
Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակի 
վրա՝ գրիպի վիրուսների եզակի արձանագրմամբ: 
Գրիպի տեսակներ և ենթատեսակներ, մասնավորապես՝ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ (խոզի գրիպ), Ա 
H3N2 ենթատեսակները և Բ տեսակն արձանագրվել են ինչպես գրիպի դետքային, այնպես էլ պոպուլյացիոն 
համաճարակաբանական հսկողության մեջ ընդգրկված բժշկական հաստատություններում, այն էլ` միայն 10 երկրում: 
Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և 
Վրաստանում: 
Գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն (խոզի գրիպ) այսօր առավել քիչ է շրջանառում, քան 
2014-2015 թվականների գրիպի սեզոնին: 
Հիվանդության ծանր կլինիկական ընթացքով և վերակենդանացման բաժանմունքներում բուժման  դեպքեր 
արձանագրվել են միայն Եվրոպայի առանձին երկրներում՝ Իռլանդիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն (47 
հոսպիտալացման դեպք, որից 37-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում): Դեպքերն արձանագրվել են 15-64 
տարեկան անձանց շրջանում: 
Վերջերս զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է հրապարակվել Իրանի Իսլամական 
Հանրապետության հարավ-արևմտյան նահանգներում  (Քերման, Սիսթան և Բելուջիսթան) գրիպի Ա տեսակի H1N1 
պանդեմիկ ենթատեսակով (խոզի գրիպ) պայմանավորված համաճարակային լարված իրավիճակի մասին՝ 33 մահվան 
ելքով։ Իրավիճակի մասին հավաստի տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը 
դիվանագիտական խողովակով հարցում է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ստացված 
տեղեկատվությունը կտրամադրվի հանրությանը: 
Հիշեցնենք, որ  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ 
գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն այսօր չունի պանդեմիկ ներուժ և դեռևս 2010 թվականից այն 
դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետևաբար սահմանափակող միջոցառումներ 
չեն պահանջվում: 
Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը 
համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին։  Հանրապետությունում իրականացվող 
շաբաթական մշտադիտարկման տվյալներով  դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի բնականոն, 
օրինաչափ ընթացք: Հանրապետության բժշկական կազմակերպություններում, այդ թվում` վերակենդանացման 
բաժանմունքներում, հետգրիպային բարդություններով հիվանդներ չեն բուժվում: 
Իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալները վկայում են, որ այսօր մեր երկրում  
շրջանառում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր 
սինտիցիալ վիրուսներ, այնպես էլ գրիպի Ա և Բ տեսակի վիրուսներ: Հանրապետությունում առկա են  գրիպի 
ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար նախատեսված հակավիրուսային պատրաստուկներ: 
Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է. 
գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով`
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք 
ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, 
- հագնվե´ք եղանակին համապատասխան,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանի  երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով և սուր շնչառական  վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել  է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին: Նույն կազմակերպության պաշտոնական տվյալներով եվրոպական 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակի 
վրա՝ գրիպի վիրուսների եզակի արձանագրմամբ: 

Գրիպի տեսակներ և ենթատեսակներ, մասնավորապես՝ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ (խոզի գրիպ), Ա H3N2 ենթատեսակները և Բ տեսակն արձանագրվել են ինչպես գրիպի դետքային, այնպես էլ պոպուլյացիոն համաճարակաբանական հսկողության մեջ ընդգրկված բժշկական հաստատություններում, այն էլ` միայն 10 երկրում: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: 
Գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն (խոզի գրիպ) այսօր առավել քիչ է շրջանառում, քան 2014-2015 թվականների գրիպի սեզոնին: Հիվանդության ծանր կլինիկական ընթացքով և վերակենդանացման բաժանմունքներում բուժման  դեպքեր 
արձանագրվել են միայն Եվրոպայի առանձին երկրներում՝ Իռլանդիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն (47 հոսպիտալացման դեպք, որից 37-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում): Դեպքերն արձանագրվել են 15-64 տարեկան անձանց շրջանում: Վերջերս զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է հրապարակվել Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմտյան նահանգներում  (Քերման, Սիսթան և Բելուջիսթան) գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակով (խոզի գրիպ) պայմանավորված համաճարակային լարված իրավիճակի մասին՝ 33 մահվան ելքով։ Իրավիճակի մասին հավաստի տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակով հարցում է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ստացված տեղեկատվությունը կտրամադրվի հանրությանը: 

Հիշեցնենք, որ  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն այսօր չունի պանդեմիկ ներուժ և դեռևս 2010 թվականից այն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետևաբար սահմանափակող միջոցառումներ չեն պահանջվում: Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին։  Հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալներով  դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի բնականոն, օրինաչափ ընթացք: Հանրապետության բժշկական կազմակերպություններում, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքներում, հետգրիպային բարդություններով հիվանդներ չեն բուժվում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալները վկայում են, որ այսօր մեր երկրում  շրջանառում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, այնպես էլ գրիպի Ա և Բ տեսակի վիրուսներ: Հանրապետությունում առկա են  գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար նախատեսված հակավիրուսային պատրաստուկներ: 
Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է. 
գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով`
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք 
ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, 
- հագնվե´ք եղանակին համապատասխան,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more