«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Երկու օր առաջ մեր տեսախցիկը ֆիքսել էր, որ ՀԷՑ է այցելել ՋԹԲ հոլդինգի սեփականատեր Գրիգոր Տեր- Ղազարյանը և ենթադրել էինք, որ ինչ որ գործարք է նախապատրաստվում` գուցե ՀԷՑ-ի կառավարումն են պատրաստվում հանձնել Հոլդինգին: Սակայն դրան հաջորդեց Գրիգոր Տեր - Ղազարյանի հերքումը, որ ինքը չի պատրաստվում գնել կամ ստանձնել ՀԷՑ-ի կառավարումը: Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեսանյութ է տեղադրել իր էջում, որտեղ ինքն ու Տեր- Ղազարյանը քայլում են, զրուցում:
Տեղեկացանք, որ Պետրոսյանը մեկնել է Սևան, մասնակցելու Սևան-ստարտափին, որին մասնակցում է նաև Գրիգոր Տեր - Ղազարյանը: Մենք տեղեկացանք նաև, որ նրանք Սևանի ափին մի քանի ժամ առանձնազրույց են ունեցել: Ապա նկատեցինք, որ նախօրեին տեղադրված հերքման գրառումը հեռացվել է GTB Holdings-ի հիմնադիրի ֆեյսբուքյան էջից: Ըստ ամենայնի, Սևանում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել»։
Դիտեք նաև՝