▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների դեմ

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է` ՔՊ-ականների ակտիվացումն ու աջ ու ձախ իրենց երազած տղա զգալն ամենեւին էլ պատահական չէ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրին» մոտ կանգնած աղբյուրների համաձայն, Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների դեմ»:

Գրդնկեք դրանց ոնց կարողանում եք, որ հանկարծ աչոկներ չհավաքեն ժողովրդի մոտ»,-ըստ աղբյուրի, մոտավորապես այսպիսի հրագանգ է իջեցրել Փաշինյանը»:

***

«Հրապարակ»-ը գրում է. «Վերջին շաբաթներին ՔՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել, պատմությունն են մեկնաբանում` իրենց գրագիտության մակարդակով, ՀՅԴ-ին մեղադրում առաջին հանրապետության կորստի, ցեղասպանությունն ուրանալու և այլ մեղքերի մեջ։ Օրեր շարունակ ընթացող արշավի կուլմինացիային ականատես եղանք երեկ՝ ԱԺ-ում․ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստը վարող Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ հեգնախառն տոնով սադրեց ընդդիմադիրներին՝ նկատողություն անելով խոսելու համար: Ասաց, թե հասկանում է, որ իրար մեջ վեճ ունեն, և հորդորեց լռել։ ՀՅԴ-ականներն արձագանքեցին տեղից, սկսվեց լեզվակռիվ, որից հանկարծ տաքացավ Փաշինյանի քավորի եղբայրը` Վահե Ղալումյանը, տեղից թռավ և հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու սկսվեց քաշքշուկ։ Ի դեպ, կռվի ժամանակ, ասում են՝ Արթուր Հովհաննիսյանն անամոթաբար սեռական հայհոյանքներ է հնչեցրել կանանց ներկայությամբ։ ՀՅԴ-ում կարծում են, որ իրենց դեմ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից: Երկու երկրում էլ ՀՅԴ-ն համարում են ռևանշիստական ուժ և Հայ դատի հիմնական ջատագով, որին երազում են լռեցնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more