▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրավվել է Թուրքիայի ՌԾՈՒ-ի ղեկավարությանը տեղափոխող ռազմանավը

Պետական հեղաշրջման կողմնակիցների խումբը Թուրքիայի Գելջուկ ռազմածովային բազայում ռազմանավ է գրավել: Նրանց ձեռքում է նաեւ թուրքական ՌԾՈՒ-ի հրամանատարը։

Այս մասին տեղեկացնում է   Reuters-ը` վկայակոչելով հունական ռազմական աղբյուրին:   

ՌԻԱ Նովոստին գրում է, որ հեղաշրջման մասնակիցները գրավել են  Yavuz ռազմանավը:

Ներկայումս հեղաշրջման մասնակիցների խումբը ցանուցիչ է գործում: Նրանց մի մասը հանձնվել է թուրքական իշխանություններին: Վերջին տվյալների համաձայն, երկրի իշխանություններին հավատարիմ ուժայինները ավելի քան 2,8 հազար զինվորականի են ձերբակալել: Պուտչի մի քանի մասնակից ուղղաթիռով Հունաստան է փախել, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել: 

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more