▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրան պրի» և երկու առաջին տեղ`«Rimini Fest 2016» միջազգային մրցույթ-փառատոնում

Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները` դաշնակահարներ Հայկ Խաչատրյանը, Գագիկ Միքայելյանը և դաշնակահարուհի Լիզա Խաչատրյանը, վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ մասնակցել են Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած «Rimini Fest 2016» միջազգային մրցույթ-փառատոնին:

Բազմաթիվ երկրների 450 մասնակիցների թվում երևանցի փոքրիկները պարզապես փայլել են: Նրանցից Հայկ Խաչատրյանը նվաճել է փառատոնի «Գրան պրի» մրցանակը, իսկ Գագիկ Միքայելյանն ու Լիզա Խաչատրյանը տարբեր տարիքային խմբերում զբաղեցրել են առաջին տեղերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more