▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրադ»-ից վնասվածքներ ստացած երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից

A1plus.am-ը գրում է.

ԼՂՀ Մարտունու ուղղությամբ «Գրադ» կայանքից իրականացված հրթիռակոծության հետեւանքով վնասվածքներ ստացած 11-ամյա Գեւորգ Գրիգորյանին երեկ վիրահատել են: «Գեւորգին մինչ երեկ չէինք վիրահատում, որովհետեւ վերքը շատ մեծ էր, տարածուն: Արդեն մաքրվել էր, կարեցինք»,- «Ա1+»-ին ասաց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Գրիգորյանը վիրավորվել էր ապրիլի 2-ին: Նա դպրոցի բակում ազդրի բեկորային վնասվածք էր ստացել: Մեսրոպ Մարգարյանի խոսքերով՝ ամեն ինչ հարթ է ընթանում երեխայի ընդհանուր վիճակը միջին ծանրության է. «Երկուշաբթի կտեղափոխենք բաժանմունք, իսկ մի քանի օրից հետո դուրս կգրենք»:

Մի քանի օրից հիվանդանոցից դուրս կգրվի նաեւ Գեւորգի ընկերը՝ Վարդան Անդրեասյանը, ով եւս վիրավորվել էր դպրոցի բակում: «Մի քանի օրից իրենք ոտքով կարող են տուն գնալ»,-եզրափակեց «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Հիշեցնենք, 15-ամյա Գևորգ Գրիգորյանը և 16-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել էին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված  լայնածավալ նախահարձակ գործողությունների հետևանքով: Հավելենք, որ հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը վիրավոր երեխաներից Գևորգ Գրիգորյանի եղբայրն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more