Գողությունը, կողոպուտը, կաշառակերությունը, բռնաբարությունը, շորթումը, թալանը, խարդախությունը, խաբելը, քցե՞լն է մեծ, ահավոր, պարսավանքի արժանի արարք, թե՞ համասեռամոլությունը…
Այդ էներգիան, եռանդը, հիվանդագին ատելությունը, թշնամանքը, բուռն պայքարը, որ տանում եք, տածում եք նրանց հանդեպ, նրանց` այդ թյուրիմացությունների, այդ հիվանդների դեմ, նույն ջերմեռանդությամբ ուղղեք նաև մյուս` վերը նշված արատավոր երևույթների նկատմամբ…
Թե՞ նրանք պակաս չարիք են, նրանք չեն փչացնում ձեր կյանքը, ձեր բարեկեցությունը, չեն վտանգում ձեր երեխաների ապագան ու դաստիարակությունը…Հա՞, նրանք կարգին տղերք ե՞ն…Չէ՞ որ համասեռամոլությունն էլ է նրանց նման մարդկությանն ուղղեկցում նրա գոյության առաջին իսկ օրվանից ու ամենևին էլ եվրոպական «արժեք» չէ, ինչպես մեկնաբանում են շատերը…