▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն թիվ 5 երթուղային ավտոբուսում

Հուլիսի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Կորյունի-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.40-ին, Արթուր Հ.- նշված խաչմերուկում  թիվ 5 երթուղային ավտոբուսում, 1958 թ. ծնված Լուսիկ Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար: 

Գողոնն առգրավված է: 

Կատարվում է հետաքննություն:

 

Աղբյուրը՝ Police.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more